Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Լևոն Ալթունյանը նախագահին զեկուցել է նախարարության կառուցվածքային բարեփոխումների մասին

Լևոն Ալթունյանը նախագահին զեկուցել է նախարարության կառուցվածքային բարեփոխումների մասին
11.05.2017 | 16:58

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։

Նախարար Ալթունյանը ի թիվս իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, ներկայացրել է առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, ընթացիկ ամսվա վերջին կառավարության հաստատմանը ներկայացվելիք պետական ծառայողների հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման նոր մեխանիզմը, պետպատվերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից գնվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնումների կենտրոնացված համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը, նախարարի հավաստմամբ, բժշկական օգնության որակի ապահովումից բացի, կդառնա տնտեսապես արդյունավետ նոր մեխանիզմով գնման հարթակ։


Առողջապահության նախարարը Նախագահին զեկուցել է նաև բժշկական օգնության և սպասարկման որակի և բուժման արդյունքների բարելավման նպատակով օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվող ու տեղայնացվող կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերի կիրառման ուղղությամբ կատարված քայլերը։
Լևոն Ալթունյանը տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել է նաև երկրում հեռաբժշկության զարգացման տեսլականը և գործողությունների ժամանակացույցը: Նախարարի հավաստմամբ, մշակվում և իրականացվում են առանձին բժշկական ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով թիրախային ծրագրեր, մայրական մահացության ցուցանիշի նվազեցման և ծննդօգնության հիվանդանոցային ծառայությունների բարելավմանն ուղղված աշխատանքներ:


Նախագահի հետ նախարարի աշխատանքային հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագրերի ընթացքին։
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ