ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս

«Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս
11.05.2017 | 18:13

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի և Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հետ համատեղ, մայիսի 13-ին, կիրականացնի «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս, որին կմասնակցեն թանգարանային ցուցադրությունների կազմակերպմամբ զբաղվող և արվեստի ոլորտում ընդգրկված ավելի քան 50 մասնագետներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն՝ Արման Ծատուրյանը և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործադիր տնօրեն՝ Արևշատ Մելիքսեթյանը։

Վարպետաց դասի նպատակն է ներկայացնել Արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունը և կարևորությունը։ Վարպետաց դասը կանցկացնեն միջազգային ճանաչում և ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Marsh & McLennan ընկերության մասնագետները։ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Մարշ ընկերության հետ երկարատև համագործակցության արդյունքում պարբերաբար կազմակերպում է վարպետաց դասեր։
Միջոցառման ավարտին հյուրերին կհանձնվեն սերտիֆիկատներ։

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Այս տարի ընկերությունը տոնում է իր գործունեության 20-ամյակը։ Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի զարգացմանը խթանող տարատեսակ նախաձեռնություններով։ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն իր վրա է վերցնում կարևորագույն առաքելություն՝ նպաստել երկրի զարգացմանը և մարդկանց բարօրությանը՝ կառուցելով ամուր և մնայուն ապագա։

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ