Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Եզրափակիչը՝ Ստոկհոլմում

Եզրափակիչը՝ Ստոկհոլմում
12.05.2017 | 11:17

Երեկ «Մանչեստր Յունայթեդ»-«Սելտա», «Լիոն»-«Այաքս» դիմակայություններով ավարտվեցին Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը: Դրանց ցուցադրման ուշ ժամով պայմանավորված՝ արդյունքները, բնականաբար, չենք կարող հայտնել, այդ մասին ընթերցողը կարող է տեղեկանալ մեր թերթի էլեկտրոնային կայքէջից:

Հիշեցնենք, որ կողմերի առաջին խաղում անգլիացիները նվազագույն հաշվով պարտության էին մատնել իսպանացիներին, իսկ հոլանդացիների գոլառատ հանդիպումը ֆրանսիացիների հետ ավարտվել էր առաջինների տպավորիչ հաղթանակով` 4:1 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ