Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Զարուհի Փոստանջյան. Եթե չունենանք քաղաքացի, չենք կարող ունենալ անկախ պետականություն

Զարուհի Փոստանջյան. Եթե չունենանք քաղաքացի, չենք կարող ունենալ անկախ պետականություն
13.05.2017 | 00:34

Եթե չունենանք քաղաքացի, չենք կարող ունենալ անկախ պետականություն և արժանապատիվ կյանք՝մայիսի 12-ին Ազատության հրապարակում համերգ-հանրահավաքին հայտարարել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։ Ըստ նրա, վերջին 25 տարիները հայ ժողովրդին պատճառեցին այնպիսի վնասներ, որոնք, ըստ որոշ կարծիքների, դարձել են անդառնալի։

«Մեր հայրենիքից հեռացել է 1,5 մլն քաղաքացի։ Երևանը ոչ միայն կարիք ունի գեղեցիկ շենքերի, անտառածածկ ու կանաչ տարածքների, այլև քաղաքացու կարիք ունի։ Մեզ փորձել են համոզել այս տարիներին, որ մենք քաղաքացիներ չենք»,- ասել է Փոստանջյանն ու հավելել. ««Երկիր ծիրանին» ասում է, եթե չունենանք քաղաքացի, չենք կարող ունենալ անկախ պետականություն և արժանապատիվ կյանք»։ Նրա խոսքով, մեկ միլիոնից ավելի մարդ Հայաստանում պաշտոնապես աղքատության մեջ է գտնվում։ «Աղքատ մարդը խոցելի է, իսկ խոցելի մարդը չի կարող իրացնել իր իրավունքները։ Այդ խոցելիությունից օգտվել են շատերը, այս պահին օգտվում է հանրապետական հանցագործների կուսակցությունը»,- ասել է նա։ Փոստանջյանը պահանջում է սահմանադիր օրենքներ ընդունել, և ժողովրդին թույլ տրվի մասնակցել ընտրություններին՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, Երևանում, թե Լոս Անջելեսում։

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ