Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են իրադրությունը շփման գծում

Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են իրադրությունը շփման գծում
13.05.2017 | 12:35

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Նրանք քննարկել են Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի իրադրությանը վերաբերող հարցեր։ Կարեն Միրզոյանը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերին։


Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում և 2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հրատապությունը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեության վերաբերյալ մի շարք հարցերի։

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ