Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երևանում ավագանու ընտրություններ են

Երևանում ավագանու ընտրություններ են
14.05.2017 | 11:16

Մայիսի 14-ին Երևանում ավագանու ընտրություններ են: Ընտրություններում առաջադրվել են, ըստ այբբենական կարգի, «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և ՀՀԿ-ն: Երեք ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են և քաղաքապետի թեկնածուներն են Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Տարոն Մարգարյանը: Նա գործող քաղաքապետն է 2011-ի նոյեմբերից:

Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որ ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև երեք կուսակցություն, կուսակցությունների դաշինք, մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները:

Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Եթե սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին: Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում են երկու կուսակցություն, դաշինք, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների միջև:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ