Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստան-Բելգիա համագործակցության շրջանակներն ընդլայնվում են

Հայաստան-Բելգիա համագործակցության շրջանակներն ընդլայնվում են
17.05.2017 | 09:55

Մայիսի 16-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ընդունել է Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում եղել են գործարարներ, որոնք գործունեություն են ծավալում Բելգիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Վիետնամում և այլ երկրներում:

Վալերի Սաֆարյանը ներկայացրել է Բելգիա-Հայաստան առևտրի պալատի գործունեությունը` նշելով, որ իրենց հիմնական նպատակն է ակտիվացնել հայ-բելգիական գործարար համագործակցությունը և նպաստել գործարարների ներդրումային մտադրությունների իրագործմանը: Հայաստան այցի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց մտահղացումները, կտեղեկանան, թե ինչ ծրագրեր կարող են իրականացնել Հայաստանում: Կոնգոյում գործունեություն իրականացնող Ջոն Ղոբերը նշել է, որ հետաքրքրված է Հայաստանի և Կոնգոյի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարով: Գրիշա Սաֆարյանը, որ զբաղվում է շոկոլադի արտադրությամբ և գործունեություն է ծավալում Վիետնամում, ընդգծել է, որ ցանկություն ունի ներկայացված լինելու հայաստանյան շուկայում և գործունեություն ծավալել Հայաստանում:


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության ներկայացուցիչ Արամ Վարդանյանը հանդես է եկել «Ներդրումները Հայաստանում» շնորհանդեսով` մանրամասն ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարավորությունները, գործարար միջավայրը, արտահանման հնարավորությունները, գործող առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունները:


Մայիսի 17-ին Երևանում տեղի կունենա հայ-բելգիական առևտրային պալատի կազմակերպած B2B հանդիպումը, որից հետո նախատեսվում է մամուլի ասուլիս:

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ