Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արտակ Դավթյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

Արտակ Դավթյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ
18.05.2017 | 13:51

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Դավթյանին նշակել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հրամանագրում ասվում է.


«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»։

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ