ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում
20.05.2017 | 13:43

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում: Հունիսի 11-ին Արամ Խաչատրյանհամերգասրահում կայանալիք համերգին երեք աղջիկները կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություն: Երեկոյի ընթացքում նախատեսված են նաև այլ անակնկալներ:

«Trio Mandili»-ին անհամբերությամբ սպասում է հայաստանյան համերգին: Աղջիկները հայերեն են սովորում ու հասցրել են հայ երկրպագուներին ուղղված տեսանյութ պատրաստել (տեսանյութի հղումը):

Երեք վրացուհիները տարիներ առաջերազել անգամ չէին կարող այսպիսիհաջողության մասին: Նրանք իրենց«Apareka» երգի համար սելֆի-տեսանյութ նկարահանեցին ևներբեռնեցին այն համացանց:Արդյունքում աղջիկների անկեղծ ուխարիզմատիկ տեսահոլովակըմիլիոնավոր դիտումներ գրանցից՝նրանց բերելով համաշխարհայինճանաչում:

«Apareka» տեսահոլովակն արդենհավաքել է 20 միլիոնից ավելի դիտում,իսկ խմբի երկրպագուների բանակըշարունակում է աճել: Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Այս ալբոմի անվանումը պատահական չէ ընտրված.մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված` խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Տրիոն արդեն իսկ երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Վրաստանում, այլև Ռուսասատնում, Ուկրաինայում, Ղազախստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում ու նույնիսկ Ավստրալիայում:

Տեղեկացնենք, որ խմբի երևանյան համերգի կազմակերպիչներն են Prime Production և Azd Production ընկերությունները: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես տոմսարկղերից, այնպես էլ տոմսերի վաճառքով զբաղվող օնլայն հարթակներից:

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ