Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դավիթ Տոնոյանը Մեքսիկայում է

Դավիթ Տոնոյանը Մեքսիկայում է
23.05.2017 | 19:39

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Մեքսիկական Միացյալ Նահանգներ։ Այցի հիմնական նպատակն է մասնակցել Մեքսիկայի Կանկուն քաղաքում ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին, որի աշխատանքները կմեկնարկեն մայիսի 24-ին: Միջոցառման հիմնական առաքելությունն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերի (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչման համար:


Գլոբալ պլատֆորմում ընդգրկված է 5000 մասնակից աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ և այլք:
Աշխատանքային այցի շրջանակում նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարարի առաջին հանդիպումը եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասերի հետ: Հանդիպմանը հիմնականում քննարկվել են ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի (UNISDR) և ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության (ինչպես ՄԱԿ-ի այնպես էլ, ՄԱԿ-ի հովանու ներքո այլ երկրների հետ, այդ թվում` հարևան) ընդլայնման հնարավորությունները: Հայաստանը պատրաստականություն է հայտնել դառնալ տարածաշրջանային պլատֆորմը հյուրընկալող երկիր:


Նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ նախարարությունը ընդունում և բարձր է գնահատում UNISDR-ի կարևոր դերը՝ Հայաստանին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար շարունակաբար տրամադրվող աջակցության համար, որի շնորհիվ Հայաստանը վերածվել է արձագանքման կողմնորոշում որդեգրած պետությունից ռիսկերի իրազեկության բարձրացման և դիմակայության ստեղծման երկրի՝ ձգտելով կենտրոնացնել ջանքերը՝ Սենդայի գործողությունների ծրագիրը և Կայուն զարգացման նպատակներն իրականացնելու ուղղությամբ: Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվորեն կներգրավվի «Դարձնել քաղաքներն առավել դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ արշավին՝ նպատակ հետապնդելով ընդգրկել նոր քաղաքներ, ներկայացնել քույր քաղաքների մշակույթը և երաշխավորել քաղաքային միջավայրում տասը առաջին անհրաժեշտության խնդիրների արդյունավետ կյանքի կոչումը:
Աղետների ռիսկի կառավարման հարցում Դավիթ Տոնոյանը կարևորել է միասնական իրավական շրջանակը, որը ներառում է բնակչության պաշտպանությունը և քաղաքացիական պաշտպանությունը:


Երկրորդ աշխատանքային հանդիպումը Դավիթ Տոնոյանն ունեցել է Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգող Լուիս Ֆելիպ Պունետոյի հետ: Նրանք կարևորել են երկու երկրների համագործակցությունն ԱՌՆ ոլորտում՝ հաշվի առնելով, որ թե Հայաստանը, թե Մեքսիկան գտնվում են սեյսմավտանգ գոտիներում, ունեն աղետային պահպանվող ռիսկեր, որոնք դեռևս ակտուալ են: Հանդիպմանը նախանշվել են նաև երկու երկրների համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: Պաշտոնյաների քննարկումների համաձայն՝ կտարվեն աշխատանքներ մոտ ժամանակներս երկու պետությունների միջև հուշագիր կնքելու ուղղությամբ: ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ՀՀ ազգային ռազմավարությունը:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ