Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
31.05.2017 | 16:20

Մայիսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:


Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցության, Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները, այդ թվում Հորիզոն 2020, COSME ծրագրերին միանալը, Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցության և Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու շուրջ մեկնարկած բանակցությունները:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստան-Եվրոպական միություն 2017-2020թթ. ժամանակահատվածի համար Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթին՝ նշելով, որ դրանք հարաբերությունների զարգացման լավ հիմք են հանդիսանում։ Կարևորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի շուրջ որոշման նախատեսվող ընդունումը:


Եվրոպական երկրների հատուկ բանագնացները բարձր գնահատել են Հայաստանի կառուցողական և ակտիվ ներգրավվածությունը Արևլյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող գործընթացներում։

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ