ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Այստեղ կարող էր լինել Հայոց ցեղասպանության թանգարանը

Այստեղ կարող էր լինել Հայոց ցեղասպանության թանգարանը
02.06.2017 | 00:34

Հետայսու մեր ազգի պարտության ու համախմբվածության բացակայության խորհրդանիշներից մեկը համարում եմ Վաշինգտոնի սրտում գտնվող այս պատմական շենքը։ Սպիտակ տնից երեք րոպե քայլելուց հետո հայտնվում ես այստեղ, Վաշինգտոնի Ազգային բանկի շենքի մոտ։ Հիանալի ճարտարապետական գլուխգործոց, որում պետք է լիներ Հայոց ցեղասպանության թանգարանը։ Այդպես էր հայտարարվում տասնամյակներ շարունակ։ Սակայն համայնքի ներկայացուցիչների միջև տասնյակ տարիներ ձգված դատական վեճերի արդյունքում, շենքի փաստացի սեփականատեր «Գաֆէսճյան» հիմնադրամը շենքը շուրջ մեկ ամիս առաջ վաճառել է 75 մլն դոլարով։


Գնորդը «Լինքոլն փրոփերթիզ» ՍՊԸ-ն է, որն այստեղ կկառուցի ժամանակակից օֆիսային շինություն։ Հիմա փորձում եմ պարզել, թե հնարավո՞ր է, որ այս կազմակերպությունը կապ ունենա թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, սակայն դեռ ապացույցներ չունեմ։ Իսկ եթե պարզվի, որ այդպես է, ուրեմն...
Չէ, մենք Ցեղասպանության հարցի շուրջ էլ չենք համախմբվում։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ