Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության հարցեր

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության հարցեր
08.06.2017 | 00:36

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հռոմում Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում երկու պետությունների հարաբերությունների զարգացման հեռանկարները, ձեռնարկվելիք քայլերը: Անդրադարձ է արվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների պարբերական խորհրդակցությունների անցկացման հարցերին։ Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների գործարար կապերի ընդլայնման շուրջ՝ կարևորելով 200 գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորումի անցկացումը Հռոմում։ Նրանք կարևորել են Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իտալական զորախմբի կազմում հայ խաղաղապահների մասնակցությունը: Հանդիպման օրակարգում էր նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը։ Նալբանդյանը ներկայացրել է Բրյուսել իր այցելության, Հայաստան-Եվրոպական միություն խորհրդի նիստի արդյունքները։ Երկուստեք կարևորվել է աշնանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Կողմերն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ում գալիք տարի Իտալիայի նախագահության առաջնայնությունների և այդ կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։


Էդվարդ Նալաբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ Նախարարներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրաքում զարգացումներին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։


Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի և բանակցությունների արդյունքներով Էդվարդ Նալբանդյանը և Անջելինո Ալֆանոն համատեղ մամուլի ասուլիս են տվել:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ