Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Խաղաղ մեկնարկ

Խաղաղ մեկնարկ
09.06.2017 | 08:49

Ստավանգերում մեկնարկած շախմատային գերմրցաշարում արդեն կայացել է երկու տուր: Լևոն Արոնյանը երկուսում էլ վաստակել է կեսական միավոր: Մրցակիցներն են եղել Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան: Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր տուրում հաղթական ավարտ է ունենում միայն մեկ պարտիա, հաղթողներն էլ տարբեր մարդիկ են:

Ըստ այդմ երկու տուրի արդյունքներով առաջատարները երկուսն են՝ Անիշ Գիրիին հաղթած Հիկարու Նակամուրան (առաջին տուր) և Վիշվանաթան Անանդին պարտության մատնած Վլադիմիր Կրամնիկը: Երեկ մեր գրոսմայստերի մրցակիցը Անիշ Գիրին էր: Արոնյանը խաղալու էր սպիտակ խաղաքարերով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ