Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՊՆ-ն հայտարարում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՊՆ-ն հայտարարում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ
12.06.2017 | 12:42

ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:


«Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զորակոչի ենթակա, տեղեկատվական և հաղորդակցական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:


Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 25-ը կարող են գրանցվել հետևյալ հղմամբ, կամ ուղարկել իրենց տվյալները atmk@mil.am էլ. փոստի հասցեին: Հեռախոս՝ +374 10 294416»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 3238

Մեկնաբանություններ