Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԼՂ ՊՆ. Ադրբեջանցիներն իրենք են վառում իրենց ցանքատարածքները

ԼՂ ՊՆ. Ադրբեջանցիներն իրենք են վառում իրենց ցանքատարածքները
12.06.2017 | 16:05

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հերքում է հայկական բանակի ստորաբաժանումների կողմից Աղդամի շրջանի բնակավայրերին մոտակա տարածքներում հրդեհումների մասին ադրբեջանական հաղորդումները:


«Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրությունները, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք են: Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում»,- ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 3293

Մեկնաբանություններ