Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ»-ի նախագահին

Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ»-ի նախագահին
17.06.2017 | 17:25

Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նա «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման և ամրապնդման գործում մեծապես կարևորել է «Գազպրոմ» ընկերության դերը, «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության ծրագրերը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա»:

Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունը, Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում ունեցած ներդրումն ու զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով իրականացվող ներդրումային նախագծերը, որոնցում կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը: «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիա» ընկերության միակ բաժնետերն է: «Գազպրոմ Արմենիան» Հայաստանի ներքին շուկայում բնական գազի մատակարարման և բաշխման բացարձակ մենաշնորհ ունի:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ