Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Սամվել Սևյանը՝ Ամերիկա աշխարհամասի չեմպիոն

Սամվել Սևյանը՝ Ամերիկա  աշխարհամասի  չեմպիոն
20.06.2017 | 09:40

Ավարտվել է Ամերիկա աշխարհամասի շախմատի առաջնությունը: Այն անցկացվում էր 12-րդ անգամ, մասնակցում էր 19 երկրի շուրջ 260 շախմատիստ: Մասնակիցների մեջ են եղել 2012-ին մինչև 12 տարեկանների մեջ աշխարհի չեմպիոն, 16-ամյա Սամվել Սևյանն ու Բրազիլիայի կրկնակի չեմպիոն, 30-ամյա Գրիգոր-Սևակ Մխիթարյանը: Մասնակիցների մեջ նրանք ունեցել են 8-րդ ու 21-րդ վարկանիշները: 10 տուրից հետո 8 միավոր ունեցող Սամվել Սևյանն ավարտականում միավոր է կիսել իր հիմնական մրցակիցներից մեկի հետ և 8,5 միավորով հռչակվել աշխարհամասի չեմպիոն:

Հաղթանակը նրան տեր է դարձրել նաև աշխարհի գավաթի խաղարկության (Թբիլիսի, սեպտեմբեր) չորս ուղեգրերից մեկի: Նկատենք, որ սա հաղթանակով ավարտած նրա չորրորդ անընդմեջ մրցաշարն է: Գրիգոր-Սևակ Մխիթարյանը յոթ միավորով հանգրվանել է 35-րդ հորիզոնականում: Նրա համար ճակատագրական են եղել 7-րդ ու 9-րդ տուրերի սայթաքումները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ