Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արտաշատի քաղաքապետին կընտրեն նոյեմբերի 5-ին

Արտաշատի քաղաքապետին կընտրեն նոյեմբերի 5-ին
23.06.2017 | 17:04

Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կկայանան 2017թ. նոյեմբերի 5-ին։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, որոշում ընդունվեց կառավարության նիստի ժամանակ:


Հիշեցնենք, որ Արտաշատի արդեն նախկին ղեկավար Արգամ Աբրահամյանն ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա համայնքը ղեկավարում էր 2015թ. հունիսից։ Արտաշատի քաղաքապետի պաշտոնին հավակնում է Գագիկ Պողոսյանը, ով մինչ այս զբաղեցրել էր փոխքաղաքապետի պաշտոնը:

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ