ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՀԿ խորհուրդը շնորհավորել են ՀՀ նախագահին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ. «Սրտանց շնորհավորում ենք Ձեզ` ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում ենք առողջություն, կամք և կորով Ձեր հայրենանվեր և ազգահոգ գործունեությունում: Համոզված ենք, որ իբրև ազգային-պետական գործիչ` Ձեր քայլերն այսուհետ էլ միտված են լինելու մեր ազգային ներուժի համախմբմանը` ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Արցախի հզորացման: Վստահ ենք նաև, որ Ձեր առաջնորդությամբ մեր կուսակցությունը շարունակելու է հայաստանյան քաղաքական դաշտում տևականորեն մնալ առաջատարը»: