Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վահրամ Մկրտչյանը նշանակվել է ԿԳ փոխնախարար

Վահրամ Մկրտչյանը նշանակվել է ԿԳ փոխնախարար
11.07.2017 | 18:54

Վարչապետի որոշման համաձայն՝ Վահրամ Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վահրամ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:


Նշենք, որ Վահրամ Մկրտչյանը ԱԺ 5-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր:

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ