Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը Բրյուսելում

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը Բրյուսելում
12.07.2017 | 13:48

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ երեկ Երևանի ժամանակով ժամը 23:16-ի սահմաններում Թվիթերում գրել էր ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) նախաձեռնությամբ, որին ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվությամբ՝ հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանը հերթական անգամ ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը և այդ նպատակով շեշտել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:


2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին: Այդ համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը քանիցս շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում դրանք կատարելու: Ադրբեջանը, մինչդեռ, խոչընդոտում է նման մեխանիզմների ներդրումը: Բրյուսելում Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ խնդրել են նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարի գագաթնաժողով կազմակերպելու վերաբերյալ։ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը սեպտեմբերին է, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ