Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Եթե վաճառեն Օբամեյանգին

Եթե վաճառեն Օբամեյանգին
14.07.2017 | 11:23

Դորտմունդի «Բորուսիայից» Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հեռանալու մասին լուրը համաշխարհային լրատվամիջոցներում վաղուց է շրջանառվում, սակայն գերմանական ակումբը դեռևս հույսեր է փայփայում, որ ֆուտբոլիստն ակումբը չի լքի: Այնուամենայնիվ, դորտմունդցիները մտածում են, որ չի կարելի ապավինել միայն բախտին, ու տարբերակներ են փնտրում հնարավոր բացը լրացնելու համար:

Օբամեյանգի հնարավոր փոխարինող է դիտարկվում անգլիական «Արսենալի» հարձակման գծի առաջատարներից մեկը՝ Օլիվիե Ժիրուն: Նկատենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական մեկ այլ ակումբ՝ «Վեստ Հեմը», որը պատրաստ է նրա հետ չորս տարվա պայմանագիր կնքելու շաբաթական 100 հազար եվրոյով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ