Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ռոբերտ Շուման ինստիտուտը Երևանում անցկացնում է «Խորհրդարանական համագործակցություն» ծրագիրը

Ռոբերտ Շուման ինստիտուտը Երևանում անցկացնում է «Խորհրդարանական համագործակցություն» ծրագիրը
15.07.2017 | 14:48

Ռոբերտ Շուման ինստիտուտը Երևանում հուլիսի 14-16-ը կազմակերպել է «Խորհրդարանական համագործակցություն» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում հյուրընկալվել են Ռոբերտ Շուման ինստիտուտի տնօրեն Գաբոր Բերցզելին, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Թոմաս Շրափելը, ԵԺԿ-ից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միքայել Գահլերը։ Եռօրյա համաժողովին մասնակցում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, «Ժառանգություն» կուսակցության, Կոնրադ Ադենաուեր և Հայաստանի երիտասարդական հիմնադրամների ներկայացուցիչներ։

Ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան հյուրերի և մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը։
Քննարկման ընթացքում խոսվել է ժոողովրդավարական արժեքների, այս համատեսքստում վերջին տարիներին Հայաստանի արձանագրած ձեռքբերումների մասին։ Կարեն Ավագյանն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվել են հենց այդ արժեքները մեզանում էլ ավելի ամրապնդելու նկատառումով։ Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ համագործակցության և ՀՀ-ԵՄ համաձայնագրի թեմաներին։


Կարեն Ավագյանը շեշտել է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության առանձնահատկությունները՝ ավելացնելով, որ Հայաստանը բաց է համագործակցության տարբեր կողմերի համար։
Արծարծվել են նաև ներքաղաքական թեմաներ։
Հանդիպման ընթացքում Կարեն Ավագյանն ընդգծել է նաև երիտասարդների քաղաքական կրթության կարևորությունը։

Դիտվել է՝ 2864

Մեկնաբանություններ