Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ արտգործնախարարներին է ներկայացրել ԼՂ հակամարտության ձախողման նպատակով Բաքվի իրականացրած գործողությունները

Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ արտգործնախարարներին է ներկայացրել ԼՂ հակամարտության ձախողման նպատակով Բաքվի իրականացրած գործողությունները
17.07.2017 | 18:22

Հուլիսի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության մասին։

Նեղ կազմով հանդիպմանը նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները, մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձել են Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ է արվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։

Այս հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին և դրանց ձախողման նպատակով Բաքվի գործողություններին՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտելուն, ռազմական սադրանքներին, դրանց հետևանքով իրավիճակի սրմանը։

Էդվարդ Նալբանդյանը գործընկրներին ներկայացրել է Սիրիայում զարգացումների վերաբերյալ Հայաստանի տեսակետը, մեր երկրում ապաստանած փախստականներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, ինչպես նաև Սիրիայի ժողովրդին հայկական հումանիտար օգնության տրամադրման մանրամասները։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ հայաստանյան օգնությունը Սիրիա առաքելու հարցում օժանդակություն ցուցաբերելու համար:

Նիստին մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ի ու միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջև համագործակցության շուրջ։

Նախարարները համատեղ հայտարարություններ են ընդունել՝ Տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով համատեղ միջոցառումների վերաբերյալ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ազատամարտիկների հիշատակի պղծման անթույլատրելիության մասին։

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ