Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Եվ նորից այդ Մորատան

Եվ նորից այդ Մորատան
18.07.2017 | 10:03

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ամենաաղմկալից դեմքերից մեկը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մորատան է, որի ծառայություններով հետաքրքրված էին ու են մի շարք գրանդ ակումբներ: Արդեն իսկ հայտնի է, որ «Մանչեստր «Յունայթեդի» հետ նրա «ամուսնությունը» չիրականանալիք փաստ է, ամենայն հավանականությամբ, նման ճակատագիր է սահմանված և «Չելսի» նրա տեղափոխվելուն:

Առանց հերքման ընդամենը մեկ-երկու օր մնաց այն լուրի շրջանառությունը, թե ֆուտբոլիստը չի հեռանալու «արքայականից», ու խնդրեմ՝ հիմա էլ տեղեկություններ են պտտվում այն մասին, որ ֆուտբոլիստի ծառայություններով շահագրգռված է իտալական «Միլանը», որն ընթացիկ տրանսֆերային պատուհանում քիչ է ասել, թե ակտիվ քաղաքականություն է վարում, քանզի այդ ակտիվությունը վերածվել է ագրեսիվության: Եթե հավատանք շրջանառվող լուրերին, Մորատան շատ է մոտ «Միլան» տեղափոխվելուն: Հարկ է նշել, որ Մորատան «արքայականից» հեռանում է կամ հեռանալու ցանկություն ունի այն պարզ պատճառով, որ «սերուցքայինների» կազմում բավարար խաղային ժամանակ չի ստանում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ