Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ռոնալդուն հանգստանում է

Ռոնալդուն հանգստանում է
18.07.2017 | 10:08

Ամենայն հավանականությամբ, Քրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի սուպերգավաթի համար խաղը «Մանչեստր Յունայթեդի» հետ, դաշտ դուրս չի գա նաև «Բարսելոնի» հետ Իսպանիայի սուպերգավաթի համար պայքարում:

«Marca»-ի տեղեկացմամբ` 32-ամյա պորտուգալացին հյուծիչ մրցաշրջանից ու Համադաշնության գավաթի խաղարկությունից հետո արձակուրդում է; Այս շաբաթ նա ներկայանալու է բուժզննման, որից հետո նորից կմեկնի հանգստի: Իհարկե, այդ հանգիստը որոշակի աշխատանքային ծանրաբեռնվածություն կունենա, սակայն այն մասամբ է կապված լինելու ֆուտբոլիստի բուն մասնագիտական գործունեության հետ: Պարապմունքներին պորտուգալացի հարձակվողը կվերադառնա հուլիսի վերջերին: Սա նշանակում է, որ նա բավարար ժամանակ չի ունենա օգոստոսի 8-ին ու օգոստոսի 13-ին վերը հիշատակված խաղերին մասնակցելու։ Սա միաժամանակ նշանակում է, որ Ռոնալդուն բաց կթողնի Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում հուլիսի 30-ին «Բարսելոնի» հետ ունենալիք հանդիպումը ևս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ