Քաբուլում վաղ առավոտյան ավտոմեքենայի պայթյունից առնվազն 24 մարդ է զոհվել, 42-ը` վիրավորվել: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը:
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...