Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Մրցաշրջանն ավարտված է

Մրցաշրջանն ավարտված է
28.07.2017 | 10:20

ՈՒիմբլդոնի մրցաշարում հրաժարվելով Թոմաշ Բերդիխի հետ խաղը շարունակելուց՝ Նովակ Ջոկովիչը ստիպված եղավ վաղաժամկետ ավարտել մրցաշրջանը: Բուժզննումը ցույց է տվել, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա, սակայն տևական ժամանակ է պահանջվում վնասվածքը բուժելու համար:

Սերբ թենիսիստը խոստովանել է, որ հստակ հասկանում է, թե ժամանակային այդ միջակայքը որքան թանկ կարող է նստել իր պրոֆեսիոնալ կարիերայի վրա, սակայն 1,5 տարուց ավելի շարունակվող արմունկի ցավի պայմաններում մրցելույթները շարունակելն էլ խելահեղություն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ