ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Երեք խոզուկների նոր արկածները»` կամերային թատրոնի բեմում

«Երեք խոզուկների նոր արկածները»` կամերային թատրոնի բեմում
29.07.2017 | 15:59

Մեկ տարվա ընդմիջումից հետո անգլիական հանրահայտ «Երեք խոզուկները» հեքիաթի հիմքով կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Երեք խոզուկների նոր արկածները» հեքիաթ-մյուզիքլը վերադարձավ Կամերային երաժշտական պետական թատրոնի բեմ՝ նորացված և հարստացված (բեմադրող ռեժիսոր՝ Սամսոն Ստեփանյան): Տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:

«Հուլիսի 28-ին կայացավ վերաբեմադրված հեքիաթ-մյուզիքլի առաջնախաղը: Ցուցադրված 2 ներկայացումներում էլ, չնայած հուլիսյան անտանելի տոթին, դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսի արձագանքը՝ ոգևորիչ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 12048

Մեկնաբանություններ