Oգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանիի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն է մաղթել Հայաստանում ծառայության ընթացքում՝ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական ռազմական համագործակցության խորացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: