Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կյանքի կկոչվեն հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը

Կյանքի կկոչվեն հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը
01.09.2017 | 11:30

Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերացնել տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով՝ օգոստոսի 31-ին կառավարության նիստում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նա ներկայացրել է երկու նոր օրենքների նախագծեր` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ առաջին օրինագիծը հստակեցնում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հարցը ռազմական և խաղաղ ժամանակներում, զինվորականների և քաղաքացիական անձանց, պետական և մասնավոր կազմակերպությունների գործողությունների կարգը: Ըստ նախարարի, օրենսդրական փոփոխություններով կյանքի կկոչվեն հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը: «Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ՝ վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով»,- նշել է նախարարն ու հավելել.

«Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չպետք է տանն ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի»։

Դիտվել է՝ 2206

Մեկնաբանություններ