Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱՄՆ դեսպանատուն. ՀՀ ՊՆ-ն հետաքրքրված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո առաջիկայում անցկացվելիք այլ վարժանքների մասնակցությամբ

ԱՄՆ դեսպանատուն. ՀՀ ՊՆ-ն հետաքրքրված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո առաջիկայում անցկացվելիք այլ վարժանքների մասնակցությամբ
06.09.2017 | 12:21

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին հայկական կողմի չմասնակցելու որոշումը:
«Ինչ վերաբերում է Agile Spirit գործողությանը, չմասնակցելու վերաբերյալ որոշման մասին տեղեկություններ կարող եք ստանալ պաշտպանության նախարարությունից»՝ ասել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ նշելով, որ Հայաստանը հետզհետե ավելացնում է իր մասնակցությունը ԱՄՆ հովանու ներքո ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ հատկապես այս տարածաշրջանում անցկացվող վարժանքներին:


«Վերջերս Հայաստանը մասնակցեց Վրաստանում անցկացվող Noble Partner վարժանքին, որը թույլ տվեց զարգացնել ռազմաբժշկական պատրաստականությունը՝ որպես ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ առաքելությունների «Դեր 2» ռազմաբժշկական ստորաբաժանում: Հայկական «Դեր 2» ռազմաբժշկական թիմը Noble Partner վարժանքի ընթացքում ապահովում էր 7 երկրներից վարժանքին մասնակցող ավելի քան 2000 զինծառայողների բուժսպասարկումը: Պաշտպանության նախարարությունը շարունակում է հետաքրքրված լինել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո առաջիկայում անցկացվելիք այլ վարժանքների մասնակցությամբ, որոնք հնարավորություն կտան ապահովել ռազմաբժշկական ու ինքնաշեն պայթուցիկների վնասազերծման հայկական ստորաբաժանումների հավաստագրումը: Մենք պատրաստ ենք աջակցել և ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ԱՄՆ հովանու ներքո առաջիկայում անցկացվելիք համապատասխան վարժանքներին»,- նշեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:


Ավելի վաղ, ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել, թե Հայաստանը ինչու չի մասնակցում Վրաստանում մեկնարկած զորավարժությանը: Պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, հայտարարել է, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել:

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ