Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը Թիլերսոնի մասին՝ «նա վատ շրջապատում է հայտնվել»

Պուտինը Թիլերսոնի մասին՝ «նա վատ շրջապատում է հայտնվել»
09.09.2017 | 09:15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում տնտեսական համաժողովի ժամանակ՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մասին, հայտարարել է, թե Ռուսաստանի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ներդրում ունենալու համար Ռուսաստանից պետական պարգև ստանալուց չորս տարի անց նա «վատ շրջապատում» է հայտնվել։

Դիմելով համաժողովին ներկա ԱՄՆ քաղաքացիներից մեկին՝ Պուտինն ասել է. «Մենք Ձեր հայրենակից պարոն Թիլերսոնին ժամանակին Բարեկամության պարգև ենք շնորհել։ Սակայն դատելով ամեն ինչից, նա վատ շրջապատում է հայտնվել և մի քիչ այլ կողմ է շարժվում», - ասել է Պուտինը և հավելել. «Բայց հուսով եմ, որ բարեկամության, համագործակցության և փոխգործակցության քամին ի վերջո նրան դուրս կբերի ճիշտ ուղղության վրա»։ 2013-ին Թիլերսոնը, երբ գլխավորում էր Exxon Mobil նավթային հսկան, Ռուսաստանի նախագահից Բարեկամության պարգև է ստացել՝ էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդման համար։

Դիտվել է՝ 1700

Մեկնաբանություններ