Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելի հույսը քրիստոնեական մշակույթն է

Մերկելի հույսը քրիստոնեական մշակույթն է
09.09.2017 | 09:18

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ քրիստոնեական մշակույթն այսուհետև էլ կորոշի երկրի զարգացումը, չնայած փախստականների ներհոսքին, որ առավելապես իսլամ են դավանում: FOCUS Online-ին տված հարցազրույցում նա ասել է. «Այդ արմատները, բնականաբար, այսուհետև էլ որոշիչ նշանակություն կունենան մեր երկրի համար»: Նա հիշեցրել է, որ ԳԴՀ-ում ապրում է շուրջ 4 մլն մուսուլման:


«Եվ նրանք ավանդ են ներդնում մեր բարգավաճման գործում, և նրանք այսօր, ինքնին հասկանալի է, Գերմանիայի մաս են կազմում և բնորոշում մեր հասարակությունը», - նշել է Մերկելը: Կանցլերն ընդգծել է, որ «բոլոր քաղաքացիների վրա հավասարապես եւ առանց բացառության տարածվում են Հիմնական օրենքի արժեքներն ու դրույթները:
«Դրանք ոչ միայն ամրագրված են, այլև մեր գոյակցության հիմքն են»,- ընդգծել է Մերկելը:
Միաժամանակ նա խոստովանել է, որ դժվարություններ կան միգրանտների ինտեգրման գործում և դրա վրա հարկ է շարունակել ինտենսիվորեն աշխատել:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ