Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան և Ղազախստանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի

Թուրքիան և Ղազախստանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի
10.09.2017 | 02:18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Աստանան խնդիր են դրել հասցնել փոխադարձ ապրանքաշրջանառության մակարդակը մինչև 5 միլիարդ դոլարի:

«Այսօրվա դրությամբ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար: Կարծում եմ, որ դա սահմանը չէ: Մեր խնդիրը, ինչպես պայմանավորվեցինք, ապրանքաշրջանառության մակարդակը մինչև 5 միլիարդ դոլար հասցնելն է, քանի որ Ղազախստանի և Թուրքիայի մոտ կա դրա համար բավականաչափ պոտենցյալ»,- ասել է նա Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ բանակցությունների ընթացքում: Էրդողանի խոսքով՝ կողմերը ձգտում են զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ տնտեսության, մշակույթի, քաղաքականության, ռազմական։ Նազարբաևը նշել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցեր:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ