Չինական կոնգլոմերատներից մեկը մտադիր է արևմտյան Glencore ներդրումային ընկերությունից 9 միլիարդ դոլարով ձեռք բերել ռուսական պետական խոշորագույն նավթային ընկերության՝ «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 14 տոկոսը:
Գործարքը կնքվում է Կրեմլի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանումից հետո, որոնք սահմանափակում են ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսնեֆտի» հետ հարաբերությունները սերտացնելու հնարավորությունները: