Բրիտանական Guardian-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ասել է, թե Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումների, միջազգային ահաբեկչության վտանգի ու Ռուսաստանի կոշտ քայլերի հետևանքով աշխարհաքաղաքական զարգացումները դարձել են առավել անկանխատեսելի:
Նա մտահոգություն է հայտնել հաջորդ շաբաթ մեկնարկող՝ Ռուսաստան-Բելառուս համատեղ զորավարժությունների կապակցությամբ, ընդգծելով, որ սառը պատերազմի ավարտից ի վեր Մոսկվան չի ապահովել միջազգային դիտորդների լիարժեք ներկայություն որևէ զորավարժության ժամանակ: