Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արա Զոհրաբյանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ

Արա Զոհրաբյանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ
10.09.2017 | 14:56

Փաստաբանների պալատում նախագահի ընտրություններին մասնակցած 1086 փաստաբաններից 1002 -ի կողմ ձայներով (շուրջ 92 տոկոս) Արա Զոհրաբյանը վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Գրանցվել է 69 դեմ և 14 անվավեր քվեաթերթիկ։ Ընտրությանը առաջադրված էր միայն գործող նախագահ Արա Զոհրաբյանի թեկնածությունը: ՓՊ նախագահի ընտրությունները բոյկոտել են Արա Զոհրաբյանին քննադատող մի խումբ փաստաբաններ: Նրանք պնդում են, որ տեղի ունեցողը «ձևական գործընթաց է»:

Բողոքելով դատարաններում իրականացվող խուզարկություններից, Փաստաբանների պալատից, սեպտեմբերի 13-ին ավելի քան 180 փաստաբաններ պատրաստվում են մեկօրյա գործադուլի:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ