Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Ռուսաստանի ու Իրանի հնարավոր ներգրավվածությունը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրում

Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Ռուսաստանի ու Իրանի հնարավոր ներգրավվածությունը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրում
10.09.2017 | 15:20

Լոնդոնը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կամ Իրանն օգնել են Հյուսիսային Կորեային առաջընթաց արձանագրել միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, հաղորդում է բրիտանական Telegraph-ը:


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունն այժմ այս հարցի շուրջ ուսումնասիրություն է անցկացնում: Գերատեսչության բարձրաստիճան դիվանագետը, անանուն մնալու պայմանով, ասել է` կասկածելի է, թե Հյուսիսային Կորեայի գիտնականները կարող էին միայնակ հաջողության հասնել այս ոլորտում:
Ամսվա սկզբին Փհենյանը հայտարարեց, թե ջրածնային ռումբ է փորձարկել, որը կարող է տեղադրվել միջմայրցամաքային հրթիռների վրա:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ