Emnid ինստիտուտի հետազոտության արդյունքներով՝ Բունդեսթագի ընտրություններից 2 շաբաթ առաջ կանցլեր Անգելա Մերկելի քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալական միությունների բլոկի օգտին պատրաստ է քվեարկելու Գերմանիայի ընտրողների 37 տոկոսը։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին պատրաստ է իր ձայնը տալու պատասխանողների 24 տոկոսը, ձախ կուսակցության և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին՝ 9-ական տոկոսը, «Կանաչների» ու ազատ դեմոկրատական կուսակցության օգտին՝ 8-ական տոկոսը։
Բունդեսթագի ընտրությունները սեպտեմբերի 24-ին են։