Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը կհանդիպի Թրամփի հետ

Էրդողանը կհանդիպի Թրամփի հետ
10.09.2017 | 15:23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Էրդողանի վարչակազմի աղբյուրին։ Որոշումն ընդունվել է հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ Թրամփն ընդգծել է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության շրջանակում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման կարևորությունը։


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը Նյու Յորքում կբացվի սեպտեմբերի 12-ին։ Սեպտեմբերի 19-ին կսկսվեն արտաքին քաղաքական հարցերի քննարկումները՝ բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում։

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ