«Հայաստանի եվրոպական շարժում»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ հաջակցություն «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության «ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» նախաձեռնությանը`
– Հայաստանի եվրոպական շարժումը, որը Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդն է, սույնով աջակցություն է հայտնում «Ելք» դաշինքին ու դաշինքի ԱԺ խմբակցության «ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» նախաձեռնությանը,
– նախաձեռնությունը համարում է խիստ արդիական, հիմնավոր ու չափազանց կարևոր Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի տնտեսական, սոցիալական ու անվտանգության շահերի ամրապնդման առումով,
– նախաձեռնությունը գնահատում է իբրև քայլ առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման ճանապարհին,
– դիմում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական գործունեություն ծավալող խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին նախաձեռնությանը սատար կանգնելու ու աջակցելու կոչով,
– դիմում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ու անհատ քաղաքացիներին նախաձեռնությանը սատար կանգնելու ու աջակցելու կոչով: