Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը անվանել է ընտրարշավի ժամանակ իր գլխավոր սխալը` աշխատանքային նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստի օգտագործումը:
CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է. «Ես դա ասել եմ նախկինում և ասում եմ հիմա. դրա պատասխանատվությունը կրում եմ ես։ Դա այնքան բացասական կերպով է ներկայացվել, որ ես չեմ կարողացել թաքնվել դրանից»: