Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Իրանի հետ պայմանավորվածությունների օրինակով Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին տված հարցազրույցում Մերկելը հիշեցրել է իրանական միջուկային ծրագրով բանակցություններին Բեռլինի մասնակցության մասին և նշել, որ նման ձևաչափը կարող է կարգավորել հակամարտությունը Հյուսիսային Կորեայի հետ։
«Եթե մեր մասնակցությունը կլինի ցանկալի, ես անհապաղ կասեմ «այո»»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։ Նա նաև հայտարարել է, որ ճգնաժամը Կորեական թերակղզում կարելի է կարգավորել միայն դիվանագիտության օգնությամբ, իսկ տարածաշրջանում սպառազինության մրցավազքը չի բխում ոչ մի կողմի շահերից։