Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնացիների մեծամասնությունը անկախության հանրաքվեն անօրինական է համարում

Կատալոնացիների մեծամասնությունը անկախության հանրաքվեն անօրինական է համարում
11.09.2017 | 10:35

Կատալոնիայի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ հոկտեմբերի 1-ին նախատեսված անկախության հանրաքվեն անօրինական է` վկայում են Metroscopia հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները, որոնց համաձայն՝ հարցմանը մասնակցածների 56 տոկոսը կարծում է, որ եթե հանրաքվեն անցկացվի այնպես, ինչպես նախատեսվում է ներկայում, օրինական չի համարվի և իրավական ուժ չի ունենա:

Այդ նույն 56 տոկոսը, մեկ այլ հարցի պատասխանելով, կարծիք է հայտնել, որ ինքնավար մարզի կառավարությունը՝ Կառլես Պուչդեմոնի գլխավորությամբ, պետք է փոխի քաղաքական ռազմավարությունն ու անցնի Մադրիդի հետ բանակցություններին:
Նշվում է, որ հարցմանը հազար մարդ է մասնակցել: Սեպտեմբերի 7-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի խորհրդարանի՝ հանրաքվե անցկացնելու մասին ընդունած օրենքի գործունեությունը:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ