Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չորրորդ պայթյունը Արևի վրա

Չորրորդ պայթյունը Արևի վրա
11.09.2017 | 10:35

Արեգակի վրա սեպտեմբերի 10-ին, երևանյան ժամանակով 20:00-ին նոր խոշոր, ակտիվության բարձրագույն աստիճանի բռնկում է տեղի ունեցել։ Սա արդեն 4-րդ հզոր պայթյունն է վերջին օրերին: Արևային բռնկումների շարքը սկսվել է սեպտեմբերի 4-ին: Նախ 5 թույլ բռնկում արտանետում է նկատվել, իսկ սեպտեմբերի 6-ին հետևել է պայթյունն Արևի մակերեսին, որը խոշորագույնն էր վերջին 12 տարվա ընթացքում և ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած 5 խոշորագույն պայթյունից մեկը:


Հաջորդ հզոր պայթյունը գիսաստղի վրա տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին, որը ևս դասվել էր ակտիվության բարձրագույն X աստիճանին: Իսկ երրորդ բռնկումը գրանցվել է սեպտեմբերի 8-ին: Արևի վրա հզոր պայթյունների ժամանակ հսկայական էներգիա է արտանետվում բաց տիեզերք:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ