Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հյուսիսային Կորեան սպառնում է «լրջագույն ցավ» պատճառել ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան սպառնում է «լրջագույն ցավ» պատճառել ԱՄՆ-ին
11.09.2017 | 20:55

Հյուսիսային Կորեան սպառնացել է, թե Վաշինգտոնը «լրջագույն ցավ կապրի», եթե նույնիսկ հաջողի և ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը Փհենյանի նկատմամբ նոր՝ ավելի ուժեղ պատժամիջոցներ սահմանելու համար: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե Փհենյանը վճռական է՝ «ծայրահեղ միջոցներ» կիրառել ԱՄՆ-ի դեմ, որոնք այնպիսի ցավ ու տառապանք կպատճառեն Վաշինգտոնին, ինչը չի եղել ամերիկյան պատմության ողջ ընթացքում:


ՄԱԿ-ը բավարարել է ԱՄՆ-ի հայտը՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցով այսօր կազմակերպության Անվտանգության խորհրդում քվեարկություն անցկացնելու համար:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ