Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հիլարի Քլինթոնը մնում է քաղաքականության մեջ

Հիլարի Քլինթոնը մնում է քաղաքականության մեջ
11.09.2017 | 20:56

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մնում է քաղաքականության մեջ, սակայն չի առաջադրվելու նախագահի թեկնածու:
CBS հեռուստաընկերության հետ զրույցում 69-ամյա գործիչը նշել է, որ նախագահի կամ այլ պաշտոնի թեկնածության համար իր գործն ավարտված է համարում, սակայն շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, որովհետև ԱՄՆ-ի ապագան վտանգված է:

2016-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը պարտություն կրեց հանրապետական Դոնալդ Թրամփից: «Ոչինչ չէի զգում, չէի կարողանում մտածել», - CBS-ի հետ զրույցում ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ այդ պարտությունը դեռևս շատ ցավալի է իր համար: Նա մեղադրել է Ռուսաստանին ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ