Լվովի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաաաշվիլու` լեհ-ուկրաինական սահմանը անօրինական հատելու փաստի առթիվ: ՈՒկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին կարողացավ երկրի տարածք մուտք գործել կիրակի երեկոյան, երբ սահմանային «Շեգինի» անցակետի մոտ հավաքված իր կողմնակիցները ճեղքեցին ոստիկանության ու սահմանապահների շղթան և օգնեցին Լեհաստանի տարածքում գտնվող Սաակաշվիլուն մուտք գործել երկրի տարածք:
ՈՒկրաինական ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ սահմանային անցակետում տեղի ունեցած բախման ընթացքում ավելի քան մեկ տասնյակ իրավապահներ են վիրավորվել: